Not Selected

ԵՎԳԵՆԻ ՕՍԻՊՈՎ․ «ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿ ԵՄ ՀԱՎԱՔՈՒՄ»

30/08/2020

«Արարատ-Արմենիայի» հետ խաղից (1-1) հետո մենք զրուցել ենք «Ուրարտուի» ավագ Եվգենի Օսիպովի հետ․

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղից տպավորությունները դրական են, միակ վատ բանն այն էր, որ չհաղթեցինք։ Արագ, դինամիկ ու ագրեսիվ խաղ ստացվեց։ Պայքարը շատ էր։ Եղան պահեր ինչպես «Արարատ-Արմենիայի», այնպես էլ մեր դարպասի մոտ։ Լավ հանդիպում ստացվեց»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Աստիճանաբար մարզավիճակ եմ հավաքում։ Մարզումներն ու նման խաղերը շատ են օգնում այդ տեսանկյունից։ Մեր հաջորդ խաղը սեպտեմբերի 13-ին է։ Մինչ այդ խաղը դեռ ժամանակ կա, ուստի կարող եմ լավ մարզավիճակ հավաքել»։

ԽԱՂԱՅԻՆ ՏՈՆՈՒՍԻ ՄԱՍԻՆ

«Ավելի լավ է խաղեր անցկացնել, քան թե մարզվել։ Ամեն ինչ շտկվում է խաղերի միջոցով, այդկերպ նաև ավելի մեծ փորձ ես ձեռք բերում, փոխհամագործակցությունն ես բարելավում, չնայած որ մարզումային գործընթացն էլ այդ առումով շատ կարևոր է»։