Not Selected

«Բանանց» ՖԱ. 2018/19 վիճակագրություն

30/07/2019

«Բանանց» ՖԱ. 2018/19 վիճակագրություն

Not Selected

Շարունակում ենք Ձեզ ներկայացնել ավարտված մրցաշրջանին վերաբերող հետաքրքիր վիճակագրական տվյալներ: Այս անգամ կանդրադառնանք մարզադաշտերի հաճախելիության:

2018/19 մրցաշրջանի ամենաբազմամարդ հանդիպումը եղել է «Բանանց»-«Արցախ» մրցավեճը, այս խաղին 4860 նստատեղ ունեցող «Բանանց» մարզադաշտում ներկա են եղել աննախադեպ շատ հանդիսականներ՝ 5181, երկրորդ տեղում ևս «Բանանց» մարզադաշտում կայացած հանդիպում է՝ «Բանանց» - «Արարատ Արմենիա», որին ներկա են գտնվել շուրջ 3300 ֆուտբոլասերներ, իսկ երրորդ տեղում «Ավան ակադեմիա» մարզադաշտում կայացած «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումն է՝ շուրջ 1300 հանդիսական:

Մրցաշրջանի արդյունքում ամենաբարձր միջին հաճախելիություն գրանցվել է հետևյալ մարզադաշտերում.


1. «Բանանց-1» մարզադաշտ - 1085
2. «Վանաձորի ֆուտբոլի ակադեիա» մարզադաշտ - 575
3. «Փյունիկ» մարզադաշտ - 505

Առաջիկայում կշարունակենք Ձեզ ներկայացնել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը և «Բանանց» ՖԱ-ին վերաբերող այլ հետաքրքիր վիճակագրական տվյալներ: