Not Selected

Ակադեմիայում ֆուտբոլային եռուզեռ է

18/10/2019

Not Selected

«Ուրարտու» մարզաբազայում մշտապես ֆուտբոլային եռուզեռ է. պատճառը՝ ակադեմիայի պատանի ֆուտբոլիստներն են, որոնք օրվա մեծ մասը պարապմունքներ են անցկացնում մարզաբազայի տարբեր դաշտերում:

Այսօր մեր օբյեկտիվի «թիրախը» «Ուրարտու-2010-01» թիմն էր, որը, գլխավոր մարզիչ Տիգրան Վարդանյանի (դարպասապահների մարզիչ՝ Հովհաննես Ղազարյան, մարզչի օգնական՝ Նարեկ Վարդանյան) գլխավորությամբ անցկացնում էր իր բավական ակտիվ ու հագեցած պարապմունքը:

Մեզ հետ զրույցում Տիգրան Վարդանյանն ասաց, որ թիմը շաբաթական 3 մարզում է անցկացնում և ունենում 1 խաղ՝ մինչև 10 տարեկանների առաջնությունում. «Մեր մարզումները շատ հետաքրքիր են անցնում, որոնք կրում են նաև ուսուցողական բնույթ: Թիմի տարիքն այնպիսին է, որ փորձում ենք բազային գիտելիքներ տալ, այսպես ասած՝ «ֆուտբոլային այբուբեն» ենք սովորում»:,- ասաց գլխավոր մարզիչը:

Ստորև՝ լուսանկարներ պատանի ֆուտբոլիստների մարզումից: