Not Selected

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

22/05/2020

Մայիսի 25-ին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում կկայանա «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը։

Համաձայն ՀՖՖ-ի մշակած պրոֆեսիոնալ մրցումների անցկացման նոր ուղեցույցի։ Յուրաքանչյուր խաղի համար դաշտի տեր ակումբը պարտավոր է կազմակերպել առավելագույնը 10 լրագրողի (ներառյալ լուսանկարիչներ) հավատարմագրում։ Հանդիպմանը ներկա բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տվյալ խաղում հանդիսանալով հյուր, լրագրողների հավատարմագրման գործընթացին անմիջական մասնակցություն չունի։

Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել ararat.yerevan.fc@gmail.com էլեկտրոնային հասցեին` նշելով անունը, ազգանունը, աշխատանքի բնույթը և լրատվամիջոցի անվանումը:

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 24-ը, ժամը 18։00-ն։

Ուղեցույցի համաձայն հետխաղյա մամուլի ասուլիսներն ու բրիֆինգները չեղարկվել են և անցկացվելու են հեռավար տարբերակով։

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա մայիսի 25-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների։