Not Selected

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

15/06/2020

Հունիսի 17-ին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում կկայանա «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» հանդիպումը։

Համաձայն ՀՖՖ-ի մշակած պրոֆեսիոնալ մրցումների անցկացման նոր ուղեցույցի՝ յուրաքանչյուր խաղի համար դաշտի տեր ակումբը պարտավոր է կազմակերպել առավելագույնը 10 լրագրողի (ներառյալ լուսանկարիչներ) հավատարմագրում։ Հանդիպմանը ներկա բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ։

Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են  անձնական նամակով դիմել «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջին: 

Ուղեցույցի համաձայն հետխաղյա մամուլի ասուլիսներն ու բրիֆինգներն անցկացվելու են հեռավար տարբերակով։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տվյալ խաղում հանդիսանալով հյուր, լրագրողների հավատարմագրման գործընթացին անմիջական մասնակցություն չունի։ Առաջացած հարցերի ու խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժին՝ +374 60-44-57-03 կամ +374 99-16-90-10:

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա հունիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների։