Not Selected

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

28/05/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Ուրարտու» - «Գանձասար-Կապան» հանդիպման լրագրողների հավատարմագրման գործընթացը։

Համաձայն ՀՖՖ-ի մշակած պրոֆեսիոնալ մրցումների անցկացման նոր ուղեցույցի՝ յուրաքանչյուր խաղի դաշտի տեր ակումբը պարտավոր է կազմակերպել առավելագույնը 10 լրագրողի (ներառյալ լուսանկարիչներ) հավատարմագրում։ Հանդիպմանը ներկա բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ։

Խաղը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am էլեկտրոնային հասցեին` նշելով անունը, ազգանունը, աշխատանքի բնույթը և լրատվամիջոցի անվանումը:

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 31-ը, ժամը 18։00-ն։

Ուղեցույցի համաձայն հետխաղյա մամուլի ասուլիսները (բրիֆինգ, հարցազրույցներ խառը գոտում) անցկացվելու են հեռավար կարգով։

10-ից ավելի հայտեր ստանալու դեպքումը, ակումբը անվտանգության նկատառումներից ելնելով հայտը մերժելու իրավունք ունի։ Առաջացած հարցերի ու խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժին՝ +374 60-44-57-03 կամ +374 99-16-90-10:

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Ուրարտու» - «Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա հունիսի 1-ին՝ «Ուրարտու» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների։