Not Selected

«Գանձասար-Կապան» - «Ուրարտու». դիմակայության պատմություն

05/11/2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը կմեկնարկի ուրբաթ՝ «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» խաղով (Ավան ակադեմիա, 15:00): 
Թիմերը մրցաշարային աղյուսակում միմյանց հարևանությամբ են՝ «Ուրարտուն» 12 միավորով 8-րդն է, Կապանի թիմը՝ 10 միավորով նախավերջինը:

Վերջին 3 տարիների հանդիպումներում թիմերը գրանցել են գրեթե հավասար արդյունք՝ 5 հաղթանակ «Ուրարտուի» օգտին, 7-ը՝ «Գանձասարի», և 7 խաղերում էլ թիմերը հաշտության են եկել՝ մեկական միավորներ վաստակելով:


Վերջին 3 տնային խաղերում կապանյան թիմը միայն հաղթանակ է տոնել՝ «Լոռիի»«Արարատ Արմենիայի» և «Երևանի» նկատմամբ: Բայց հյուրի կարգավիճակում «Ուրարտուն» իրեն այնքան էլ վատ չի զգում. վերջին հաղթանակը թիմը տոնել է «Փյունիկի» նկատմամբ:

«Ուրարտու» - «Գանձասար-Կապան» վերջին դիմակայությունն ընթացիկ առաջնության շրջանակներում ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով: