Not Selected

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ «ՍՈՒԴՈՒՎԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻՆ

12/02/2020

Ինչպես արդեն հայտնի է, «Ուրարտուն» Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի հերթական ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 13-ին, որտեղ կմրցի Լիտվայի գործող չեմպիոն «Սուդուվա» ֆուտբոլային ակումբի հետ:

Թիմը շարունակում է ամենօրյա ակտիվ մարզումներն ու պատրաստվում առաջիկա հանդիպումներին:

Հավելենք, որ «Սուդուվայի» հետ խաղը կկայանա Արադիպուի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հերթական մարզման ֆոտոշարքը: