ԱՐՑԱԽԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՀՅՈՒՐԵՐԻ 14-ՐԴ ՕՐԸ
17/10/2020Այսօր արցախցի երեխաներին էին այցելել Խ․ Աբովյանի անվան Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանի ուսանողները։ Նրանք դասեր ու պարապմունքներ անցկացրին երեխաների հետ՝ բաժանելով նրանց 3 տարիքային խմբերի՝ մինչև 6 տարեկան, 6-12 և 12-17։ Իրենց հերթին արցախցիները ուշադիր ու հետաքրքրությամբ էին լսում դասախոսներին և կատարում իրենց հանձնարարված առաջադրանքները։
Ներկայացնում ենք 14-րդ օրվա օրագիրը․