Not Selected

ԱՐՑԱԽԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՀՅՈՒՐԵՐԻ 15-ՐԴ ՕՐԸ

18/10/2020

Այսօր մեր հյուրերի օրն անչափ հագեցած էր։ Առավոտյան աղջիկների համար կազմակերպվել էր դիմահարդարման վարպետության դաս, իսկ այդ ընթացքում մյուս երեխաները բարելավում էին իրենց ֆիզիկական կարողությունները։ Այնուհետև նրանց այցելեցին երաժիշտ կամավորներ, որոնք երեխաների հետ միասին երգեր երգեցին ու նվագեցին թմբուկների վրա։ Ավելի փոքր տարիքի երեխաներն էլ կամավորների օգնությամբ սովորեցին ստվարաթղթերով տարբեր ձևերի հետաքրքիր դիմակներ պատրաստել։ Օրվա վերջում էլ թատերական փոքրիկ ներկայացմամբ երեխաների օրը եզրափակեցին Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոնի արտիստները։ 

Ներկայացնում ենք 13-րդ օրվա օրագիրը․