Not Selected

Հակոբ Հակոբյան. «Ամեն խաղի պատրաստվում ենք հաղթանակի համար»

18/10/2019

Not Selected

Այսօր թիմի հերթական մարզումից հետո Հակոբ Հակոբյանի հետ զրուցել ենք առաջնության, թիմի մարզավիճակի և հետագա նպատակների մասին: 

- Առաջնության մի հատվածն արդեն ավարտվել է. ի՞նչ կասես թիմի ելույթների մասին:

- Առաջնությունը վատ սկսեցինք, սկզբի խաղերում լավ չէինք հանդես գալիս, շատ խաղերում պարտվեցինք և միավորներ կորցրեցինք: Վերջին խաղերում արդեն թիմի մոտ նկատվում էր որոշ չափով կայունություն, հաղթեցինք, լավ խաղեր անցկացրեցինք, վաստակեցինք միավորներ ու հուսով եմ մնացած հատվածը կանցկացնենք էլ ավելի լավ ու կկարողանանք տեղ գտնել վեցնյակում:

- Մոտ երկու շաբաթ դադար էր. ի՞նչ է արել այս ընթացքում թիմը:

- Վերջին խաղից հետո ունեցանք 3 օր հանգիստ, հետո սկսեցինք ծանրաբեռնված մարզումները: Թիմում մթնոլորտը և բոլորի ֆիզիկական վիճակը ընդհանուր առմամբ լավ է:

- Ի՞նչ նպատակներ է իր առջև դրել թիմը առաջնության հետագա ընթացքում:

- Նախ, առաջնայինն այն է, որ մենք յուրաքանչյուր խաղի պատրաստվում ենք միայն հաղթանակի համար: Իսկ հետագայում կարևոր է և հուսով եմ, որ վեցնյակի մեջ կլինենք:

- Կիրակի հանդիպում ունեք «Փյունիկի» հետ. ի՞նչ տրամադրվածությամբ եք մոտենում խաղին և ի՞նչ սպասելիքներ կան:

- Ինչպես նշեցի, ամեն խաղի մոտենում ենք միայն հաղթանակի համար, այս խաղն էլ բացառություն չէ. կփորձենք ամեն ինչ անել, որ հասնենք հաղթանակի, որովհետև հիմա ամեն միավոր շատ կարևոր է մեզ համար: