Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՇԱՏ ԳՐԱԳԵՏ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՑԻՆՔ»

28/03/2021

Իսլանդիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Հակոբ Հակոբյանը խաղի մասին հայտնեց իր կարծիքը․

«Շատ լարված հանդիպում էր, մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին, քանի որ գիտեինք, որ մեզ դիմակայելու է բավականին զորեղ մրցակից, մենք բավականին կազմակերպված ու գրագետ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Պաշտպանությունում գրեթե անսխալ գործեցինք ու մրցակցին գրեթե հնարավորություն չտվեցինք։ Շատ կարևոր հաղթանակ էր։ Ուրախացանք, բայց արդեն այսօրվանից պատրաստվում ենք Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ խաղում էլ երեք միավոր վաստակենք։

Ինչ վերաբերվում է վնասվածքիս, ապա կասեմ, որ լուրջ բան չկա, պարզապես մինչև հավաքականին միանալը տևական ժամանակ բացակայում էի վնասվածքի պատճառով ու չէի խաղում։ Լավ է, որ լուրջ բան չկա ու արդեն հաջորդ խաղին պատրաստ կլինեմ»։