Not Selected

ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՆՇԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՆՈՐԱՄՈՒՏԸ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ

29/06/2020

Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալեց «Փյունիկին»: Այդ խաղում իրենց նորամուտը նշեցին 17-ամյա ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանը և Սամվել Հակոբյանը: Էրիկ Սիմոնյանը խաղադաշտում 90 րոպե անցկացրեց, իսկ Սամվել Հակոբյանը փոխարինվեց 46-րդ րոպեին:

Հավելենք, որ այդ հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ 1-0 հաշվով։