Not Selected

ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ․ ՀԱՅԱՍՏԱՆ - ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱ 1-0

18/11/2020

ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Ռազմական դրությամբ պայմանավորված հանդիպումը կայացավ չեզոք վայրում՝ Կիպրոսում, սակայն դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես էր գալիս մեր ընտրանին։

Մեր ֆուտբոլիստներն առավելության հասան 1-0 հաշվով։ Միակ գնդակը հանդիպման 55-րդ րոպեին հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը։ Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքականի մեկնարկային կազմում էր ընդգրկել նաև Հակոբ Հակոբյանին։ «Ուրարտուի» կիսապաշտպանը 70 րոպե անցկացրեց խաղադաշտում և նշեց իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Այս հաղթանակով մեր ընտրանին եզրափակում է ելույթները ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբում։ 6 խաղից հետո մեր ընտրանին 11 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։