Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԷԲԵՐՏ ԿԱՐԴՈՍՈՅԻ ՈՒ ՊԵՏԵՐ ՄՈՒՏՈՒՄՈՍԻԻՆ

25/05/2020

Մայիսի 25-ին «Ուրարտու»-ում եռատոն է։ Նշվում է ոչ միայն առաջնությունում թիմի ելույթների վերսկսումը, այլև իրենց ծննդյան տարեդարձերն են նշում բրազիլացի եզրային պաշտպան Էբերտ Կարդոսոն ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող Պետեր Մուտումոսին։

Էբերտը դարձավ 27, իսկ Պետերը` 22 տարեկան։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը շնորհավորում է Էբերտին ու Պետերին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթելով քաջ առողջություն, առանց վնասվածքների կարիերա ու նոր հաջողություններ ֆուտբոլում, հատկապես «Ուրարտուի» մարզաշապիկով։