Not Selected

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ

21/09/2020

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրպետության անկախության հռչակման օրն է։ 29 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց հանրաքվե՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցով։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 միլիոն 56 հազար 758 քաղաքացիներից 2 միլիոն 42 հազար 627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը պատասխանեցին «այո», ինչի արդյունքում սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին:

Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն կրճատ՝ Հայաստան, ունենալով սեփական դրոշը, զինանշանն ու հիմնը։

Շնորհավորում ենք բոլորիս Ազգային տոնի առթիվ։

Մեր պետությանը մաղթում ենք բարգավաճում ու հետագա զարգացում։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով ու եռանդով մենք կարող ենք դարձնել մեր հայրենինքն ավելի լավը։