Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

31/12/2019

Հարգելի ֆուտբոլասերներ, ևս մի քանի ժամ ու մենք կտեղափոխվենք ոչ միայն նոր տարի այլև նոր տասնամյակ։ Անցնող տարին ու տասնամյակը մեզ համար բազմաբովանդակ էր բոլոր առումներով, իրադարձություններ թվելու անհրաժեշտություն չկա՝ եղել են ինչպես վերելքներ ու ձեռքբերումներ, այնպես էլ պարտություններ ու անհաջողություններ, բայց կարևորն այն է, որ ակումբը ոչ մի պարագայում չի հանձնվում ու շարունակում է իր ընթացքը դեպի զարգացում։

Յուրաքանչյուր նոր տարի՝ նոր հնարավորություն է մեկ քայլ առաջ կատարելու, նպատակներին ու ձգտումներին ավելի մոտենալու համար։ Մենք լիահույս ենք, որ 2020 թվականին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պատվով կընդունի բոլոր այն մարտահրավերները, որոնք կլինեն։

Սիրելի՛ երկրպագուներ, շնորհակալ ենք Ձեզ՝ սրտացավության համար։ Գիտակցում ենք, որ ընթացիկ առաջնությունում Ձեզ այդքան էլ շատ չենք ուրախացրել, բայց անչափ շնորհակալ ենք, որ պարտությունների ու անհաջողությունների ժամանակ էլ մեր կողքին եք։ Ցանկացած ակումբի համար պատիվ է նման երկրպագուներ ունենալը, մենք եկող տարում ամեն ինչ կանենք, որպեսզի Ձեզ միայն ուրախություն պարգևենք։

Հարգելի՛ հայրենակիցներ շնորհավորում ենք բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Եկեք մոռանանք ամեն վատ բան ու նոր տարի մտնենք ավելի լավը դառնալու վճռականությամբ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։