Not Selected

ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

14/05/2020

«Ուրարտուն» շարունակում է մարզումները սեփական մարզաբազայում։ Թիմը պատրաստվում է ստուգողական հաջորդ հանդիպմանը: Ալեքսնադր Գրիգորյանի գլխավորած թիմն ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ։

Այդ հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում մայիսի 17-ին և կմեկնարկի ժամը 12։00-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով այս հանդիպումը հանդիսականների համար լինելու է փակ։