Not Selected

ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐՈՒՄ ԿԽԱՂԱՆՔ «ԼՈՌԻԻ» ՀԵՏ

01/08/2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերիացիայում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ առաջնության վիճակահանությունը։

«Ուրարտուին» առաջին տուրում բաժին հասավ «Լոռին», երկրորդ տուրում թիմը կհյուրընկալվի «Փյունիկին», իսկ երրորդ տուրում սեփական հարկի տակ կընդունի «Շիրակին»։ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման կոմիտեն այժմ հստակեցնում է հանդիպումների ժամանակացույցը։

Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ առաջնության մեկնարկը պլանավորվում է օգոստոսի 14-ին։

Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ առաջնության խաղացանկն՝ այստեղ: