Not Selected

«ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԱԿՑԻԱՅՈՎ

25/05/2020

Այս ժամանակահատվածում անգնահատելի է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ առաջնագծում պայքարող բուժաշխատողների դերն ու նշանակությունը, ուստի որպես հարգանքի ու շնորհակալության նշան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որոշել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ»-ի հետ հանդիպմանը հանդես գալ բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ակցիայով։

«Ուրարտուի» խաղաշապիկին լինելու է գրվածք «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ» գրությամբ։

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների: