Not Selected

Տեղեկատվություն տոմսերի վերաբերյալ

19/08/2019

Սիրելի ֆուտբոլասերներ, առաջիկա խաղը «Ուրարտու» մարզադաշտում տեղի կունենա օգոստոսի 24-ին` Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում,  «Ուրարտու» և «Գանձասար-Կապան» ակումբների միջև։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել մեր ակումբի սպորտ սրճարանից:

Տոմսերի արժեքները 200 (6-14 սեկտորներ), 300 (1 և 5 սեկտորներ) և 500 (2-4 սեկտորներ) դրամ են։

Սիրով սպասում ենք բոլորին օգոստոսի 24-ին, ժամը 19:30 «Ուրարտու» մարզադաշտում։