Not Selected

ՋՈՆԵԼ ԴԵՍԻՐԵ․ «ԱՐԵԼ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԻ»

13/09/2020

«Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո զրուցել ենք «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեի հետ․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ես իսկապես ուրախ եմ։ Ուրախ եմ, ոչ միայն ինձ համար այլև թիմիս, նաև ընտանիքիս համար։ Ես արեցի այն, ինչ պետք է անեի»։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱԾ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հաջողությունն ինձ ժպտաց։ Սա երկրորդ պաշտոնական խաղն էր «Ուրարտուի» կազմում և ես կարողացա օգնել թիմին հաղթանակի հասնել։ Ձեռք բերվածով չի կարելի բավարարվել, պետք է շարունակենք ջանասիրաբար աշխատել, որպեսզի հետագայում էլ կարողանանք գոլեր խփել ու հաղթել»:

ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Խաղից առաջ հանդերձարանում կենտրոնացվածությունը բարձր մակարդակի վրա էր։ Միմյանց հետ խոսում էինք, թե ինչ պետք է անենք, բոլորս գիտակցում էինք, որ պետք է շատ աշխատենք, իսկ հաղթանակից հետո էլ մարզիչը նշեց, որ պետք է շարունակենք ջանասիրաբար աշխատել, որպեսզի հաջողությունը շարունակական լինի ու մեր նպատակներն իրականություն դառնան»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՓԱԾ 30-ՐԴ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ինձ համար շատ լավ է, բայց նորից եմ ասում, այդ ցուցանիշի վրա չենք կենտրոնանում, մենք շատ երազանքներ ունենք ու պետք է շարունակենք աշխատել դրանք իրականություն դարձնելու համար»

ԻՎՈՒԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մի մոռացեք, որ ես ու Իվուն միասին խաղացել ու մարզվել ենք 2 տարի։ Մենք իսկապես իրար լավ ենք հասկանում, ուրախ եմ, որ նման թիմակից ունեմ։ Նա լավ ֆուտբոլիստ է, հուսով եմ, որ Իվուն առաջ կգնա ու բոլոր երազանքները իրականություն կդարձնի»։