Not Selected

«ՍԻՐԵՔ ՍԻՐԵԼԻՆԵՐԻՆ, ԱՊՐԵՔ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՆՑԵՔ ԱՄԵՆՈՒՐԵՔ»․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

31/12/2019

Default ImageՆոր տարվան ընդառաջ իր բարեմաղթանքն է հղել նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը․

«2020 թվականի նախաշեմին ես ցանկանում եմ խոսքս ուղղել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին, աշխատակիցներին, տաղանդավոր երիտասարդներին և իհարկե մեր երկրպագուներին։

Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Ամանորի կապակցությամբ։ Ուզում եմ հիշեցնել, որ տարիներն այնքան արագ են թռչում, որ մենք չենք նկատում դրանց ընթացքը։ Ես նորից հիշում եմ 1973 թվականն, այդ ժամանակ ես 6 տարեկան էի ու հորս հետ մարզադաշտից հետևում էի հոյակապ «Արարատի» խաղին։ Չգիտեմ կդառնանք մեծ ակումբ թե ոչ, բայց ես ուզում եմ, որ մեզ հարգեն, որ երկրպագուները մեզնով հպարտանան, ուզում եմ, որ մենք ինքներս հաճույք ստանանք մեր ցուցադրած խաղից։ Շատ եմ ցանկանում, որ մեր պատանիները համալրեն գլխավոր թիմը։ Դա շատ կարևոր է մեզ համար։

Միևնույն ժամանակ, ես ձեզ կոչ եմ անում գնահատել յուրաքանչյուր պահն ու րոպեն և հասկանալ, որ սպորտից զատ կյանքում ավելի կարևոր բաներ կան, օրինակ՝ մեր ընտանիքները։ Ես Ձեզ ու Ձեր բոլոր հարազատներին առողջություն եմ ցանկանում։ Սիրեք սիրելիներին, ապրեք արժանապատվորեն ու հաջողություններ գրանցեք ամենուրեք։

Շնորհավոր Նոր Տարի » ։