Not Selected

Միլոշ Նիկոլիչ. «Պետք է յուրաքանչյուր խաղում դուրս գալ խաղադաշտ հաղթելու համար»

29/07/2019

Միլոշ Նիկոլիչ. «Պետք է յուրաքանչյուր խաղում դուրս գալ խաղադաշտ հաղթելու համար»

Not Selected

Հերթական մարզւմից հետո կարճատև զրույց ունեցանք թիմի նորեկ, ազգությամբ սերբ պաշտպան Միլոշ Նիկոլիչի հետ:

- Ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին, մինչև Երևան տեղափոխվելը, ինչպե՞ս ես քեզ զգում այստեղ.

- Անկեղծ ասած մինչ տեղափոխությունս Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեի, այժմ իհարկե ավելին գիտեմ, ես ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ, Երևանը հրաշալի քաղաք է: Այստեղ հրաշալի մարդիկ են ապրում, քաղաքավարի են, իսկ երբ իմանում են, որ ես Սերբիայից եմ, նրանց վերաբերմունքը էլ ավելի լավն է դառնում:

- Ո՞րն էր «Բանանցի» առաջարկը ընդունելու հիմնական պատճառը.

- «Բանանցի» մասին շատ տարբեր կայքերից հետաքրքրվել եմ, գիտեի, որ լավագույն հայկական ակումբներից մեկն է, ունի լավագույն մարզաբազան տարածաշրջանում: Ինչպեսնաև մինչ տեղափոխությունս խոսել եմ թիմակիցներիցս Իգոր Ստանոևիչի և Ալեքսանդար Գլիշիչի հետ, ովքեր ակումբի մասին պատմեցին միմիայն դրականը և ես որոշեցի տեղափոխվել այստեղ:

- Ի՞նչ նպատակներ ես քո առջև դրել «Բանանցում»

- Իհարկե դրված են ամենաբարձր նպատաները, կարևորը այդ ամենին մոտենալ քայլ առ քայլ, խաղ առ խաղ, յուրաքանչյուր խաղում դուրս գալ դաշտ հաղթելու համար: Մենք ունենք լավ թիմ, մեն ամեն օր աճ ենք գրանցում և կարող ենք հասնել մեր նպատակներին:

- Ի՞նչ կասես ակումբի երկրպագուների մասին.

- Իսկապես հիանալի էր նրանց տեսնել Բելգրադում, նրանց ձայնը ավելի բարձրէր քան մարզադաշտի տեր ակումբի երկրպագուներինը, իսկ Երևանում աջակցությունն էլ ավելի ֆանտաստիկ էր: Ֆուտբոլը երկրպագուների համար է, չկան երկրպագուներ՝ չկա ֆուտբոլ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց իրենց ցուցաբերած նվիրվածության համար և խնդրում եմ, որ միշտ լինեն մեր կողքին: