Not Selected

ՆԱՐԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ 90 ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

13/06/2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի «Փյունիկի» հետ հանդիպումը հոբելյանական էր Նարեկ Պետրոսյանի համար։ 24-ամյա պաշտպանը 90-րդ պաշտոնական հանդիպումն անցկացրեց «Ուրարտուի» կազմում։

Եզրային պաշտպանն իր նորամուտը նշել է 2014/15 մրցաշրջանում, փոխարինման դուրս գալով 2015 թվականի մարտի 18-ին «Միկայի» հետ կայացած գավաթային խաղում, որն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մինչ օրս Պետրոսյանը 76 հանդիպում է անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, 10 խաղ` գավաթի խաղարկությունում և 4 հանդիպում էլ եվրոգավաթներում։

Ընթացիկ մրցաշրջանում Նարեկ Պետրոսյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել է 13 հանդիպում։