Not Selected

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

19/12/2019

 Default Image

«ՈՒրարտու» ֆուտբոլային ակումբի հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Դավիթ Մարտիրոսյանը։

Դավիթ Աշոտի Մարտիրոսյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 28-ին, Երևանում։

Կրթություն՝

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն՝

2013-2014 թթ աշխատել է «Միկա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունում, որպես լրագրող։

2016-2019 թթ աշխատել է «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբում, որպես մամուլի քարտուղար։

Դավիթին մաղթում ենք հաջողություն և արդյունավետ աշխատանք մեր ակումբում: