Not Selected

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

09/07/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ Ակադեմիայի մենեջեր Արթուր Նազարեթյանը նշանակվել է ակումբի ակադեմիայի տնօրենի պաշտոնակատար։ Ակադեմիայի մենեջերի պաշտոնակատար նշանակվել է Արամայիս Ուլիխանյանը։

 

«Ծրագրերն ու անելիքները շատ են։ Ունենք բազմաթիվ նոր գաղափարներ, որոնք համապատասխան մասնագետների հետ քննարկման արդյունքում կկարողանանք կյանքի կոչել ու մեր ակադեմիայի աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ։ Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը նման պատասխանատու պաշտոնը վստահելու համար, իմ ուժերի առավելագույնը կներդնեմ առաջադրված սպասելիքներն արդարացնելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Նազարեթյանը։

Արամայիս Ուլիխանյանն էլ իր հերթին նշեց, որ այս նշանակումն իր համար մեծ մարտահրավեր է․ «Մեծ պատասխանատվությամբ ընդունել եմ աշխատանքային այս առաջարկը։ «Ուրարտուի» ակադեմիան միշտ էլ հայկական ֆուտբոլի գլխավոր դարբնոցներից է եղել ու այստեղ աշխատելը մեծ պատիվ է։ Շնորհակալ եմ վստահության համար, կփորձեմ հնարվորինս օգտակար լինել այս ակումբին»։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Արթուր Նազարեթյանին ու Արամայիս Ուլիխանյանին նոր նշանակումների առթիվ և մաղթում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։