Not Selected

Պաշտոնական հայտարարություն. Միխայիլ Վարդապետով

16/10/2019

Default Image

Ցանկանում ենք տեղեկացնել, որ  «Ուրարտու» ՖԱ-ն նոր նշանակում ունի. սպորտային փորձառու բժիշկ Միխայիլ Վարդապետովը նշանակվել է «Ուրարտու» ՖԱ բժշկական գծով փոխտնօրեն:
Միխայիլ Գուրգենովիչը 2000-2002 թթ. եղել է Ռուսաստանի ջրագնդակի երիտասարդական հավաքականի բժիշկը, 2003-2005 թթ.՝ Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի բժիշկը, 2006-2008 թթ.՝  «Խիմկի» ՖԱ-ի բժիշկը, 2008-ի դեկտեմբերից մինչև 2019 թ.՝ «Սպարտակ» ՖԱ-ի բժիշկը (բժշկական բաժնի ղեկավար):
Ողջունում ենք Միխայիլ Վարդապետովին «Ուրարտու» ՖԱ-ում
և մաղթում արդյունավետ աշխատանք ակումբի հետ: