Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

14/01/2020

Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում:

33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փայքան» ակումբ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել էր 10 հանդիպում:

Հայրապետյանն «Ուրարտուում» առաջին անգամ հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում: Այդ ժամանակահատվածում նա անցկացրել է 9 հանդիպում ու դարձել Հայաստանի սուպերգավաթակիր:

2 տարի անց Հայրապետյանը նորից վերադարձել է «Ուրարտու» և 3 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 74 հանդիպում:

2017/18 մրցաշրջանում Արամը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր:

Հայաստանի ազգային հավաքական 33-ամյա դարպասապահը հրավիրվել է հենց «Ուրարտուում» ունեցած հաջող ելույթներից հետո:      

Հաջողություն ենք մաղթում Արամին, իր նոր ակումբում: