Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿ ԴԱՇՅԱՆ

25/02/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի արտասահմանում: Առաջիկա օրերին հայտնի կդառնա 30-ամյա կիսապաշտպանի նոր ակումբի անունը։ 

Արտակ Դաշյանը  «Ուրարտուի» սան է, հանդես է եկել հայկական ու արտասահմանյան մի շարք ակումբներում։ Հարազատ թիմ Դաշյանը վերադարձել էր նախորդ ամռանը։ Ընթացիկ առաջնությունում 30-ամյա կիսապաշտպանը անցկացրել էր 3 հանդիպում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտուի» ողջ անձնակազմին միասին անցկացրած ժամանակահատվածի համար։ «Ուրարտուն» ինձ համար ավելին է քան պարզապես ակումբ, այստեղ եմ որպես ֆուտբոլիստ ձևավորվել ու կայացել։ Հիմա իմ կարիերայում սկսում է նոր փուլ։ Ինձ նոր մարտահրավեր է սպասում, պետք է ամեն ինչ անեմ՝ պատվով հանդես գալու համար»։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արտակ Դաշյանին՝ դրսևորած ջանքերի ու նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում: