Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԷՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

23/02/2021

Տեղեկացնում ենք, որ Էրիկ Պետրոսյանը ավարտում է ելույթները «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։ 23-ամյա հարձակվողը կարիերան կշարունակի Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Սևան» ֆուտբոլային ակումբում։ 

Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին անցկացրած ելույթների համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ Պետրոսյանը «Ուրարտուում» էր հանդես գալիս 2018/19 մրցաշրջանից։ Թիմի կազմում նա մասնակցել է 12 պաշտոնական հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ։