Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎ

14/07/2020

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել Օլեգ Պոլյակովի հետ։ 29-ամյա ռուս կիսապաշտպանի վերջին ակումբը ռուսական «Արմավիրն» էր, որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել էր 27 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։

Պոլյակովը հանդես է եկել նաև ռուսական մի շարք այլ ակումբներում՝ Իժեվսկի «Զենիթում», «Կամազում», «Տյումենում», Մոսկվայի «Տորպեդոյում»։

«Տպավորություններս լավն են, ես լսել էի այս ակումբի մասին: Ամեն ինչ ուրախացնում է: Ակումբի մարզաբազայի մասին կասեմ, որ այն շատ լավն է, ինձ դուր է գալիս, այստեղ ամեն ինչ կա՝ մարզասրահ, վերականգնողական միջոցներ, սնունդ, լողավազան: Թիմը լավ ընդունեց, ծանոթացել եմ, բայց դեռ չեմ հասցրել բոլորին հիշել, հետո կսովորենք, այնպես որ ամեն ինչ լավ է։ Այստեղ իմ նպատակը մեկն է ու այն անհատական չէ, այլ թիմային։ Պետք է հաղթել յուրքանչյուր խաղում ու զբաղեցնել առաջին հորիզոնականը»,- մեզ հետ զրույցում նշեց Պոլյակովը: