Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՊԱՎԵԼ ՍՏԵՊԱՆԵՑ

11/01/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Պավել Ստեպանեցը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնում ուկրաինացի ֆուտբոլիստին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ 34-ամյա պաշտպանն «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։