Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՌՈԲԵՐՏ ԴԱՐԲԻՆՅԱՆ

27/01/2021

Ռոբերտ Դարբինյանն ավարտում է ելույթները «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։ Ֆուտբոլիստը կտեղափոխվի Երևանի «Փյունիկ»։

Ակումբը շնորհակալության է հայտնում 25-ամյա ֆուտբոլիստին ներդրած ջանքերի ու ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ Դարբինյանն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2018/19 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Թիմի կազմում նա անցկացրել է 36 պաշտոնական հանդիպում։

«Այս ակումբում անցկացրած 2 տարիները ինձ համար իսկապես հիանալի ժամանակներ են եղել։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլորին՝ ակումբի ղեկավարությունից, մինչև մարզիչներ, բժիշկներ, խոհարարներ, մի խոսքով, բոլոր նրանց, ում հետ աշխատել եմ այս տարիներին։ Առաձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր ադմինիստրատոր ընկեր Հարութին, նա մեծ սրտով բացառիկ մարդ է։ Հեռանում եմ, բայց  «Ուրարտուի» հետ կապված հիշողություններս միայն դրական ու ջերմ են։ Ունեմ շատ լավ ընկերներ, որոնք շարունակում են հանդես գալ այստեղ։ Ամբողջ թիմին և ակումբին մաղթում եմ միայն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ», - նշել է Դարբինյանը։