Not Selected

«Ուրարտուի» 1 ֆուտբոլիստ հրավիրվել է Մ19 հավաքական

30/08/2019

Not Selected

«Ուրարտու» ՖԱ-ի ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, որտեղ կմասնակցի սեպտեմբերի 2-6-ը կայանալիք ուսումնամարզական հավաքին:
Հավաքի ընթացքում՝ սեպտեմբերի 6-ին, տեղի կունենա ընկերական հանդիպում Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև: