5
Հակոբ
ՀԱԿՈԲՅԱՆ
-
Երկիր:
Հայաստան -
Ծննդյան օր
29/03/1997 -
Հասակ:
178 սմ -
Դիրք:
Կիսապաշտպան -
Քաշ:
68 կգ
Հակոբ Հակոբյանը ծնվել է 1997 թվականի մարտի 29-ին, Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքում։ Ֆուտբոլով սկսել է զբավել վաղ հասակից և առաջին քայլերն արել է «Բանանցի» (ներկայիս «Ուրարտուի») մանկապատանեկան դպրոցում։
«Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 16 տարեկանում «Արարատի» հետ խաղում՝ դառնալով Բարձրագույն խմբում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։ Այդ տարի՝ Հակոբը թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն, Հայաստանի սուպերգավաթակիր, 2015/16 մրցաշրջանում էլ՝ Հայաստանի գավաթակիր։
Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության 16-րդ տուրի «Լոռիի» հետ խաղը (2-0) Հակոբյանի համար 100-րդն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։
Հակոբ Հակոբյանը հանդես է եկել Հայաստանի Մ-16, Մ-17, Մ-19, Մ-21 տարեկանների հավաքականներում։ Իսկ 2020 թվականի աշնանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որտեղ իր նորամուտը նշել է նոյեմբերի 18-ին՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում կայացած Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում։
ՀԱԿՈԲՅԱՆԻ ԽԱՂԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ
Մրցաշրջան | Ակումբ | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
2013/2014 | «Ուրարտու» | 11 | 0 |
2014/2015 | «Ուրարտու» | 1 | 0 |
2015/2016 | «Ուրարտու» | 15 | 0 |
2016/2017 | «Ուրարտու» | 16 | 0 |
2017/2018 | «Ուրարտու» | 20 | 0 |
2018/2019 |
«Ուրարտու» | 25 |
0 |
2019/2020 |
«Ուրարտու» | 17 |
2 |
2020/2021 |
«Ուրարտու» | 21 |
0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ | 126 | 2 |
ՏԻՏՂՈՍՆԵՐ
Հայաստանի առաջնություն | Հաղթող | 1x | 2013/2014 |
Հայաստանի գավաթ | Հաղթող | 1x | 2015/2016 |
Հայաստանի Սուպերգավաթ | Հաղթող | 1x | 2014 |
Մրցաշար
|
Խաղ
|
Րոպե
|
Գոլ
|
Գոլային փոխանցում
|
Դեղին քարտեր
|
Կարմիր քարտեր
|
---|---|---|---|---|---|---|
Հայաստանի Պրեմիեր Լիգա 2023/24 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Հայաստանի գավաթ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |