
8
Իգոր
ՊԱԴԵՐԻՆ
-
Երկիր:
Ռուսաստան -
Ծննդյան օր
24/11/1989 -
Հասակ:
171 սմ -
Դիրք:
Հարձակվող -
Քաշ:
62 կգ
Իգոր Պադերինը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 24-ին Օմսկ քաղաքում: 5 տարեկանում նա սկսել է ֆուտբոլով զբաղվել տեղի «Դինամո» ակումբի դպրոցում, ապա տեղափոխվում «Մոլնիա»: 12 տարեկան հասակում նա կարճ ժամանակով տեղափոխվում է Տոլյատիի Կոնոպլյովի ակադեմիա, որտեղից էլ տեղափոխվում է Պերմի «Ամկար»։ Այստեղ 5 տարի մարզվում է ակումբի ինչպես երիտասարդ, այնպես էլ հիմնական կազմի հետ:
Այնուամենայնիվ, Պադերինի առաջին պրոֆեսիոնալ թիմը 2008 թվականին դառնում է Կեմերովոյի «Կուզբաս» ֆուտբոլային ակումբը, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ լիգայի «Արևելք» գոտում: 2010-ին հարձակվողական ոճի կիսապաշտպանը տեղափոխվում է Վլադիմիրի «Տորպեդո», որի հետ նույն մրցաշրջանում դառնում է Ռուսաստանի ՊՖԼ-ի Արևմտյան գոտու չեմպիոն:
2011/12 մրցաշրջանում Պադերինը միանգամից 2 թիմ է փոխում՝ նախ Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբը, իսկ հետո Պերմի «Ամկարը»: 2012-ին ֆուտբոլիստը միանում է «Տյումեն» ֆուտբոլային ակումբին, որտեղ անցկացնում է 10 պաշտոնական հանդիպում։ 2014-ին Պադերինը տեղափոխվում է «Սոչի», իսկ արդեն 2015-ին՝ «Արմավիր», որի կազմում հանդես գալով 5 մրցաշրջան՝ անցկացնում է իր կարիերայի ամենաերկար և հաջող ժամանակահատվածը: Իսկ 2017/18 մրցաշրջանում թիմի կազմում նա դառնում է Ռուսաստանի ՊՖԼ-ի Հարավային գոտու չեմպիոն:
2020-ի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պադերինը տեղափոխվում է Երևանի «Ուրարտու», բայց վեց ամիս անց նա որոշում է կայացնում ավարտելու ֆուտբոլիստի կարիերան: Կես տարի անց Իգոր Պադերինը վերսկսում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ու վերադառնում է «Ուրարտուի» կազմ:
ՊԱԴԵՐԻՆԻ ԽԱՂԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ
Մրցաշրջան | Ակումբ | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
2010 | «Տորպեդո» Վլադիմիր | 18 | 5 |
2011/2012 | «Կուբան» Կրասնոդար | 3 | 0 |
2012/201 |
«Տյումեն» | 10 |
1 |
2014/2015 |
«Սոչի» | 14 |
7 |
2015/2016 |
«Արմավիր» | 15 |
1 |
2016/2017 |
«Արմավիր» | 13 |
3 |
2017/2018 |
«Արմավիր» | 22 | 2 |
2018/2019 | «Արմավիր» | 23 | 6 |
2019/2020 | «Արմավիր» | 15 | 1 |
2019/2020 | «Ուրարտու» | 1 | 1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ | 134 | 27 |
ՏԻՏՂՈՍՆԵՐ
Ռուսաստանի ՊՖԼ․ Արևմտյան գոտի | Հաղթող | 1x | 2010 |
Ռուսաստանի ՊՖԼ․ Հարավային գոտի | Հաղթող | 1x | 2017/2018 |
Մրցաշար
![]() |
Խաղ
![]() |
Րոպե
![]() |
Գոլ
![]() |
Գոլային փոխանցում
![]() |
Դեղին քարտեր
![]() |
Կարմիր քարտեր
![]() |
---|---|---|---|---|---|---|
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա 2020/21 | 3 | 188 | 1 | 0 | 0 | 0 |
Vbet Հայաստանի գավաթ | 2 | 87 | 0 | 0 | 0 | 0 |