Ջեյմս Սանթոս դաս Նեվեսը ծնվել է 1995 թվական փետրվարի 5-ին Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։ Վաղ տարիքից սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Պրոֆեսիոնալ առաջին ակումբը եղել է Սան Պաուլուն ներկայացնող «Օսասկո» ակումբը, որտեղ ֆուտբոլիստը 4 տարի է անցկացրել։ Այնուհետև Սանթոսը հանդես է եկել «Ինտեր դե Լաժես», «Մարսիլիո Դիաս», «Ռեդ Բուլ Բրագանտինո», «Սամպայո Կորեա», «Կամպինենսե» ակումբներում։
«Սամպայո Կորեայի» կազմում Ջեյմսը դարձել է Կոպա դե Նորդեստե մրցաշարի 2017/18 մրցաշրջանի հաղթող։
2019/20 մրցաշրջանը բրազիլացի ֆուտբոլիստը անցկացրել է Հայաստանում։ Երևանի «Արարատի» կազմում Սանթոսն անցկացնում է 14 հանդիպում։
2020 թվականի հուլիսին ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ուրարտու», իսկ «Գանձասար-Կապանի» հետ հուլիսի 25-ին կայացած ընկերական խաղում նշում իր նորամուտն «Ուրարտուի» կազմում։
ՍԱՆԹՈՍԻ ԽԱՂԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ
Մրցաշրջան |
Ակումբ |
Խաղ |
Գոլ |
2018 |
«Սամպայո Կորեա» |
1 |
- |
2019 |
«Կամպինենսե» |
2 |
- |
2019/2020 |
«Արարատ» |
14 |
- |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ |
17 |
- |
ՏԻՏՂՈՍՆԵՐ
Կոպա դե Նորդեստե |
Հաղթող |
1x |
2017/18 |