Նարեկ Պետրոսյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 25-ին, Երևանում։ Ֆուտբոլով սկսել է զբավել 6 տարեկանից՝ հաճախելով «Բանանցի» (այժմ՝ «Ուրարտու») մանկապատանեկան դպրոց։ Պատանեկան տարիքում Նարեկը հանդես է եկել հարձակման գծում, մեկ անգամ էլ ճանաչվել է թիմի լավագույն հարձակվող այնուհետև սկսել է հանդես գալ պաշտպանությունում, որտեղ խաղում է մինչ այսօր։
«Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում Նարեկն իր նորամուտը նշել է 2015 թվականին՝ «Միկա»-ի հետ գավաթի կիսաեզրափակչի խաղում (2-1)։ «Ուրարտուի» կազմում նա 2015/2016 մրցաշրջանում դարձել է Հայաստանի գավաթակիր։
Նարեկը հանդես է եկել Հայաստանի Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 տարեկանների հավաքականում։ 2018-ի սեպտեմբերին Ազգերի լիգայի մրցաշարի Հայաստան-Մակեդոնիա խաղից առաջ նա առաջին անգամ հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական։ Ազգային ընտրանու կազմում նա հայտավորված է եղել 3 խաղի, սակայն դեռևս խաղաժամանակ չի ստացել։
ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽԱՂԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ
Մրցաշրջան |
Ակումբ |
Խաղ |
Գոլ |
2014/2015 |
«Ուրարտու» |
4 |
0 |
2015/2016 |
«Ուրարտու» |
6 |
0 |
2016/2017 |
«Ուրարտու» |
14 |
0 |
2017/2018 |
«Ուրարտու» |
20 |
0 |
2018/2019
|
«Ուրարտու» |
23 |
0
|
2019/2020
|
«Ուրարտու» |
11 |
0
|
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ |
78 |
0 |
ՏԻՏՂՈՍՆԵՐ
Հայաստանի գավաթ |
Հաղթող |
1x |
2015/2016 |