
90
Օլեգ
ՊՈԼՅԱԿՈՎ
-
Երկիր:
Ռուսաստան -
Ծննդյան օր
29/11/1990 -
Հասակ:
175 սմ -
Դիրք:
Կիսապաշտպան -
Քաշ:
65 կգ
Օլեգ Պոլյակովը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 29-ին Ռուսաստանի Կամիշին քաղաքում։ 6 տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Առաջին քայլերը կատարել է Կամիշին քաղաքի օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան դպրոցում։ 17 տարեկանում հրավիրվել է Կամիշին քաղաքի «Տեքստիլշիկ» ֆուտբոլային ակումբ, որն այդ ժամանակ հանդես էր գալիս սիրողական առաջնությունում։
Մեկ տարի անց Պոլյակովը տեղափոխվում է Վոլժսկի «Էներգիա», որի կազմում անցկացնելով 30 հանդիպում, դառնում է 6 գոլի հեղինակ։ Պոլյակովը 2011/12 թթ․ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացնում է Սարատովի «Սոկոլում», իսկ երկրորդ հատվածն արդեն Բրյանսկի «Դինամոյում»։ Հենց այդ թիմի կազմում էլ նշում է իր նորամուտը Ռուսաստանի Ֆուտոլի ազգային լիգայում։ 2012/13 մրցաշրջանում նա արդեն «Տյումենի» ֆուտբոլիստն էր, որտեղից էլ վարձակալական հիմունքներով տեղափոխվում է Մոսկվայի «Տորպեդո»։ Հետագայում հանդես է գալիս նաև Իժեվսկի «Զենիթում», ԿԱՄԱԶ-ում։
2017/18 մրցաշրջանում տեղափոխվում է «Արմավիր»։ Այդ ակումբի կազմում անցկացրած առաջին տարին առայժմ ամենաարդյունավետն է Պոլյակովի համար։ Նա դառնում է 8 գոլի հեղինակ, իսկ թիմը նորից Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի ուղեգիր է վաստակում։ 2018/19, 2019/20 մրցաշրջանները Պոլյակովն անցկացնում է «Արմավիրի» կազմում։
2020 թվականին Հայաստանում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում «Արմավիրը» ստուգողական հանդիպում է անցկացնում «Ուրարտուի» հետ։ Պոլյակովը դառնում է այդ խաղում խփված միակ գոլի հեղինակը։
2020 թվականի հուլիսին Օլեգ Պոլյակովը պայմանագիր է ստորագրում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։
ՊՈԼՅԱԿՈՎԻ ԽԱՂԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ
Մրցաշրջան | Ակումբ | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
2010 | «Էներգիա» Վոլժսկի | 30 | 6 |
2011/2012 | «Սոկոլ» Սարատով | 27 | 4 |
2011/2012 | «Դինամո» Բրյանսկ | 7 | - |
2012/2013 | «Տյումեն» | 28 | 5 |
2013/2014 | «Տորպեդո» Մոսկվա | 7 | - |
2013/2014 | «Տյումեն» | 7 | - |
2014/2015 |
«Զենիթ» Իժևսկ | 24 |
2 |
2015/2016 |
ԿԱՄԱԶ | 27 |
2 |
2016/2017 |
«Զենիթ» Իժևսկ | 20 |
5 |
2017/2018 |
«Արմավիր» | 30 |
8 |
2018/2019 |
«Արմավիր» | 35 |
3 |
2019/2020 |
«Արմավիր» | 27 |
1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ | 269 | 36 |
ՏԻՏՂՈՍՆԵՐ
Ռուսաստանի ՊՖԼ Ուրալ-Պովոլժե գոտու առաջնություն | Հաղթող | 1x | 2013/2014 |
Ռուսաստանի ՊՖԼ հարավային գոտու առաջնություն | Հաղթող | 1x | 2016/2017 |
Մրցաշար
![]() |
Խաղ
![]() |
Րոպե
![]() |
Գոլ
![]() |
Գոլային փոխանցում
![]() |
Դեղին քարտեր
![]() |
Կարմիր քարտեր
![]() |
---|---|---|---|---|---|---|
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա 2020/21 | 10 | 638 | 0 | 0 | 1 | 0 |
Vbet Հայաստանի գավաթ | 2 | 119 | 0 | 0 | 1 | 0 |