Not Selected

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

15/06/2020

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ և 24-րդ տուրի հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։

«Գանձասար-Կապան» - «Ուրարտու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Արթուր Թավաքալյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Հայկ Կարապետյանը։ Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հունիսի 17-ին և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խաղն կանցկացվի առանց հանդիսականների: