Not Selected

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

06/06/2020

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։

«Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էրիկ Գալստյանը, իսկ խաղի պատվիրակը Վահագն Հարությունյանն է։

Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի «Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հունիսի 9-ին և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով խաղն անցկացվելու է առանց հանդիսականների: