Not Selected

ՌՈԲԵՐՏ ԴԱՐԲԻՆՅԱՆ․ «ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ՖՈՒՏԲՈԼԸ»

08/06/2020

Ինքնամեկուսացման ժամկետի ավարտից հետո 24-ամյա Ռոբերտ Դարբինյանը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի կազմում։ «Փյունիկի» հետ խաղից առաջ մենք զրուցել ենք Դարբինյանի հետ․

 

ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ

«Իսկապես շատ դժվար ժամանակահատված էր, 2 ամիս ամբողջ օրը տանն էի, թիմային մարզումներ թույլ չէր տրվում ու ստիպված էինք աշխատել տնային պայմաններում: Ես մեկնել էի Ռուսաստան՝ հարազատներիս մոտ։ Այնտեղ էլ ամեն ինչ նույնն էր՝ ամբողջ օրը տանը, ոչ մի տեղ չէի գնում, ոչինչ չէի անում: Անկեղծ եմ ասում կարոտել եմ ֆուտբոլը»:

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարանտինի ընթացքում մեր մարզիչներն ուղարկում էին անհատական առաջադրանքներ, մարզվում էի՝ որքան կարողանում էի: Կարելի է ասել՝ պատրաստ եմ 60-70 տոկոսով: Մինչև գավաթի պատասխան հանդիպումը դեռ 2 խաղ կա, այդ հանդիպումներում պետք է հավաքվել ու ամեն ինչ անել, որպեսզի գավաթային կիսաեզրափակչի պատասխան խաղին պատրաստ ներկայանանք»:

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Իհարկե հաղթանակները միշտ դրական ազդեցություն են ունենում, յուրաքանչյուր հաղթանակ հոգեբանական առավելություն է մեզ համար: Պետք է առաջիկա երկու խաղերում էլ անպայման հաղթենք ու լավ մարզավիճակում մոտենանք գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղին»: