Not Selected

ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ»

13/06/2020

«Արարատ-Արմենիա-2»-ի հետ խաղում Սամվել Հակոբյանը նախ 11 մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Աբրահամ Պորտուգալյանը, իսկ հետո էլ ինքը գոլի հեղինակ դարձավ։ Խաղից հետո 17-ամյա հարձակվողը մեզ հետ զրույցում կիսվեց խաղից ստացած իր տպավորություններով․

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Շատ լավ ու դիտարժան խաղ ստացվեց, քանի որ երկու թիմերում էլ կային բարձրակարգ ֆուտբոլիստներ, ինչը խաղը դարձնում էր ավելի որակյալ։ Տղաները խաղադաշտում ներդրեցին բոլոր ուժերը, մեր գլխավոր նպատակը 3 միավոր վաստակելն էր, թիմի առջև կա նպատակ, ուստի այս հաղթանակը շատ կարևոր էր»։

ԳՈԼԻ ՈՒ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Վնասվածքի պատճառով 3-4 օր շարքից դուրս մնացի, բաց թողեցի նախորդ հանդիպումը, բայց վերադարձա ու այս խաղին կազմուպատրաստ էի։ Ուրախ եմ գոլիս համար, կփորձեմ ամեն խաղում գոլ խփել ու օգնել թիմին։ Հույս ունեմ այս հաղթանակները կշարունակվեն ու առաջնության մրցաշարային աղյուսակում կկարողանանք հնարավորինս վեր բարձրանալ»։