Not Selected

ՍԵՄՅՈՆ ՍԻՆՅԱՎՍԿԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

26/04/2020

“Armenian Quarantine Cup”-ում պայքարի մեջ մտան “D” խմբի ներկայացուցիչները։ «Ուրարտուի» հարձակվող Սեմյոն Սինյավսկին ուժերը չափեց «Շիրակը» ներկայացնող Դավիթ Մանոյանի հետ։

“FIFA 20” պլատֆորմի վրա կայացող խաղում Սինյավսկին հանդես էր գալիս «Լիվերպուլով», իսկ Մանոյանը՝ «Մանչեսթեր Սիթիով»։ Հանդիպումն ավարտվեց «Ուրարտուի» հարձակվողի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

Առաջին խաղակեսում Սինյավսկին 2 անպատասխան գնդակ խփեց, իսկ երկրորդ կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Խմբի մյուս խաղում «Լոռին» առավելության հասավ «Դիլիջանի» նկատմամբ՝ 3-2 հաշվով ։

Հավելենք, որ հաջորդ տուրում Սեմյոն Սինյասվակին ուժերը կչափի Վանաձորի «Լոռիի» ֆուտբոլիստի հետ։