Not Selected

ՍԵՄՅՈՆ ՍԻՆՅԱՎՍԿԻՆ՝ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

07/05/2020

“Armenian Quarantine Cup”-ում ավարտվեցին քառորդ եզրափակչի հանդիպումները։ «Ուրարտուն» ներկայացնող Սեմյոն Սինյավսկին ուժերը չափեց «Փյունիկի» պաշտպան Արթուր Քարտաշյանի հետ։ Սինյավսկին 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկի» դարպասն ու կիսաեզրափակչի ուղեգիր վաստակեց։

Հաջորդ փուլում «Ուրարտուի» հարձակվողը ուժերը կչափի «Նոայի» ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչի հետ, որը նախօրեին 5-0 հաշվով առավելության էր հասել «Արագածի» ֆուտբոլիստ Մաքսիմ Գորինի նկատմամբ։

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են «Շիրակն» ու «Վանը», այս հանդիպումը կկայանա մայիսի 7-ին, իսկ մայիսի 8-ին միմյանց հետ կմրցեն Սինյավսկին ու Մայրովիչը։

 

1/4-րդ եզրափակիչ

«Վան» (Ստանիսլավ Եֆիմով) – ԲԿՄԱ (Նարեկ Աղասարյան)                               4-2

«Արարատ-Արմենիա» (Արտյոմ Ավանեսյան) – «Շիրակ» (Դավիթ Մանոյան)      1-2

 

«Նոա» (Մաքսիմ Մայրովիչ) – «Արագած» (Մաքսիմ Գորին)                                   5-0

«Ուրարտու» (Սեմյոն Սինյավսկի) – «Փյունիկ» (Արթուր Քարտաշյան)                3-0

 

Կիսաեզրափակիչ

«Վան» (Ստանիսլավ Եֆիմով) - «Շիրակ» (Դավիթ Մանոյան)          07/05/2020

«Նոա» (Մաքսիմ Մայրովիչ) - «Ուրարտու» (Սեմյոն Սինյավսկի)      08/05/2020