Not Selected

ՍԵՄՅՈՆ ՍԻՆՅԱՎՍԿԻՆ՝ “ARMENIAN QUARANTINE CUP”-Ի ՀԱՂԹՈՂ

10/05/2020

Ավարտվեց “Armenian Quarantine Cup” կիբերֆուտբոլի մրցաշարը։ Եզրափակչում միմյանց հետ մրցեցին «Ուրարտուի» հարձակվող Սեմյոն Սինյավսկին և «Վանի» կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը։

Եզրափակիչը բավականին դիտարժան ստացվեց։ Առաջին կեսում երկու կողմերն էլ աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ ունեին, բայց գոլեր գրանցվեցին միայն երկրորդ կեսում։ Սեմյոն Սինյավսկին կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել Ստանիսլավ Եֆիմովի թիմի դարպասը ու ճանաչվեց մրցաշարի հաղթող։ Սեմյոն Սինյավսկի – Ստանիսլավ Եֆիմով 2-0։

Այսպիսով Սինյավսկին ճանաչվեց հայկական ակումբների միջև առաջին անգամ անցկացվող կիբերֆուտբոլի “Armenian Quarantine Cup” մրցաշարի հաղթող։