«ՈՒՐԱՐՏՈՒ»-Ի 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՀԱՎԱՔԱԿԱՆ
17/02/2020Փետրվարի 20-ից 23-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Պատանեկան հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ՝ Գոռ Լուլուկյանը, Էդգար Ղուլինյանը, Կարեն Գալստյանը, Էրիկ Սիմոնյանը, Խարիտոն Այվազյանը և Սամվել Հակոբյանը: