«ՈՒրարտու» մարզադաշտը

  • 2016-11-24 21:59:38

«ՈՒրարտու» մարզադաշտը

«ՈՒրարտուի» մարզադաշտը տեղակայված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ջիվանու 2 հասցեում: Այն տեղակայված է ակումբի մարզաբազայում և տեղավորում է 4860 հանդիսական: Զուտ ֆուտբոլային մարզադաշտում տրիբունաները տեղակայված են մարզադաշտի անմիջական հարևանությամբ, ինչը հնարավորություն է տալիս երկրպագուներին առավելագույն լավ կերպով տեսնել խաղադաշտը և զգալ հանդիպման մթնոլորտը: Մարզադաշտի տրիբունաներից մեկն ունի ծածկ: Մարզադաշտն ունի բարձր որակի խոտածածկ և ժամանակակից լուսատախտակ: