Not Selected

ՍՏԵՓԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՄԱԼՐԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԸ

23/09/2020

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» երկարամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը շարունակելու է իր աշխատանքը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։ Ղազարյանը համալրել է ակադեմիայի մարզչական շտաբը և մարզչական գործունեություն է ծավալելու պատանի դարպասապահների հետ։

Հավելենք, որ Ստեփան Ղազարյանը երկար տարիներ շարունակ հանդես է եկել «Ուրարտուում» և միակ ֆուտբոլիստն է, որն ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Ստեփան Ղազարյանին նոր նշանակման կապակցությամբ՝ ցանկանալով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։